Ladynews.am-ը գրում է.

Բժիշկները պնդում են, որ կանայք, ովքեր ուշ են մայրացել, ավելի երկար են ապրում: Այսպես, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կինը, ով առաջին երեխային ունեցել է 25 տարեկանից հետո, մեծ հնարավորություններ ունի երկար ապրելու համար:

Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները վերլուծել են առաջին ծննդաբերության ժամանակ կանանց տարիքի և նրանց կյանքի տևողության վերաբերյալ վիճակագրական տվյալները: Պարզվել է, որ այս երկու գործոնների միջև գոյություն ունի ուղիղ կապ:

Ելնելով ստացված տվյալներից, գիտնականները հայտնում են, որ կանայք, ովքեր իրենց առաջնեկին ունեցել են 25 տարեկանից հետո, 11%-ով ավելի շատ են ապրում մինչև 90 տարեկան: Այս փաստը վերաբերում է նաև այն կանանց, ովքեր մայրացել են 30-ից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել